Բաժիններ՝

Դավոսում 80 երկրի մասնակցությամբ մեկնարկել է Ուկրաինայի խաղաղ կարգավորմանը նվիրված խորհրդաժողովը

Կիրակի օրը՝ հունվարի 14-ին, Շվեյցարիայի Դավոսում մեկնարկել է Ուկրաինայի խաղաղ կարգավորմանը նվիրված խորհրդաժողովը, հայտնում է DW-ն։

Համաժողովին մասնակցել է 80 երկրի ներկայացուցիչ։

Քննարկման հիմնական թեման Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, այսպես կոչված, «խաղաղության բանաձևն» էր։

«Խաղաղության բանաձևը» բաղկացած է 10 կետից, այդ թվում՝ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումը, Ռուսաստանի կողմից Ուկրաինային տուգանքների վճարումը, անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը և այլն։

Նշենք, որ Հայաստանը Դավոսում ներկայացնում է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031