Թուրքիայի արտահանման ծավալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել
«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրպարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ին արտահանման ծավալների ռեկորդ է սահմանել` հասցնելով այն 256 մլրդ դոլարի։ Աղբյուրի նշմամբ՝ 2023-ի նպատակը եղել է արտահանման ծավալները հասցնել 255 մլրդ դոլարի, իսկ 2024-ի համար սահմանվել է այն հասցնել 267 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ամենաշատ արտահանումը կատարվել է Ստամբուլից և կազմել է շուրջ 94 մլրդ 895 մլն։ 2-րդ ամենաշատ արտահանումը կատարվել է Քոջաելիից՝ 18 մլրդ 727 մլն, իսկ 3-րդը կատարվել է Բուրսայից՝ կազմելով 16 մլրդ 202 մլն։
Հրապարակված տվյալների համաձայն` վերոնշյալ 3 նահանգներից արված արտահանման ցուցանիշը կազմել է ընդհանուր արտահանման 51․1%-ը, իսկ մնացած 78 նահանգներից արտահանումը կազմել է 48․9% կազմելով 125․1 մլրդ։
Նշվում է, որ Թուրքիան ամենաշատ արտահանումն իրակացարել է Գերմանիա, ԱՄՆ և Իրաք։ Արտահանման ծավալները աճել են 113 երկրներում, իսկ 66 երկրում գրանցվել է արտահանման ռեկորդ։
Մոտ 50 երկրում Թուրքիայի արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Ամենաշատ արտահանումը իրակացավել է ավտոմոբիլային ոլորտից, որին հաջորդում են քիմիական նյութերն ու տեքստիլը։