Բաժիններ՝

Ռումինիայի ֆերմերները կրկին արգելափակել են անցակետը Ուկրաինայի հետ սահմանին

Ռումինացի ֆերմերները կրկին արգելափակել են անցակետը Ուկրաինայի հետ սահմանին, հայտնել է հետխորհրդային հանրապետության պետական սահմանային ծառայությունը Telegram ալիքում։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մոտավորապես ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) Ռումինիայի սահմանային ոստիկանության ներկայացուցիչներից տեղեկություն է ստացվել ռումինացի ֆերմերների և ագրարայինների կողմից Սիրետ անցակետի ուղղությամբ բեռնատար մեքենաների տեղաշարժի արգելափակման վերսկսման մասին,որը գտնվում է ուկրաինական Պորուբնոյե անցակետի դիմաց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախօրեին Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր Ռումինիայի հետ սահմանին անցակետի փակման մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ անցակետն ապաշրջափակվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031