Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարձաձևերի համալիր կենտրոն
Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան չգործող մարզադպրոցին։
«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի
անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները:
Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր
մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը»,- հայտնել է Ավինյանը։
Գրառմանը կից տեսանյութում նշվում է, որ 20 տարի չգործած մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարձաձևերի վարպետության բարձրացման համալիր կենտրոն:
«Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների
համար»,- եզրափակել է քաղաքապետը: