Փաշինյանն ասում էր` բանակում վերացրել եք «5-րդ շարասյունը», ինչպե՞ս. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ասաց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին հարցում էր ուղարկել ՊՆ՝ նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկ հայտարարության վերաբերյալ։

«Նա ասում էր՝ բանակում վերջին մեկ տարում «5-րդ շարասյունը» վերացվել է։ Իմ հարցման մեջ մի քանի հարց էի տվել։ Նախ՝ ՊՆ Զինված շտաբում եղե՞լ են քննարկումներ, խորհրդակցություններ՝ նախկինում Փաշինյանի կողմից հնչեցված ԶՈւ-ում իբրև 5-րդ շարասյան գոյության վերացման մասին, եթե եղել են, ապա ի՞նչ ձևաչափով են կայացել նման քննարկումները։

Եթե եղել են նման քննարկումներ, ապա կոնկրետ ի՞նչ ծրագրեր ու գործողություններ են իրականացվել, որ իբր բանակում ազատվել են  «5-րդ շարասյունից»:

Պաշտպանության նախարարությունն ունի՞ հստակ ձևակերպում ու բանաձևում, թե ի՞նչ է նշանակում բանակում «5-րդ շարասյունը»։

Կարդացեք նաև

Բանակում իբրև «5-րդ շարասյունից» ազատվելու Փաշինյանի պնդման արդյունքում ավագ և բարձրագույն սպայական կազմից քանի՞ զինծառայող է ազատվել ծառայությունից և զորացրվել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը Պաշտպանության փոխնախարարին կոչ արեց ՊՆ-ին փոխանցել, որպեսզի ժամկետների շրջանակներում պատասխանեն պատգամավորի հարցերին։

Անդրանիկ Քոչարյանը նույնպես դիմելով Պաշտպանության փոխնախարարին՝ կոչ արեց ժամկետները չխախտելով՝ պատասխանել պատգամավորների բոլոր գրավոր հարցերին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031