
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ»-ի և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ»-ի քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝
1. Վլադիմիր Սանոսյան-«Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
2. Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ Յուգրա», Ռուսաստան
3. Ռոդրիգինյո-«Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
4. Արթուր Մելքոնյան-«Ուխտա», Ռուսաստան
5. Լուան Մյուլլեր-«Պալմա Ֆուտզալ», Իսպանիա
6. Գարեգին Մաշումյան-«Լեոսթանդքոյին»
7. Նիկիտա Խրոմիխ-«Տորպեդո», Ռուսաստան
8. Սարգիս Մարգարյան-«Վիտեն», Բելառուս
9. Ռաֆիկ Մելիքյան-«Երևան ՖԱ»
10. Դենիս Նևեդրով-«Տյումեն», Ռուսաստան
Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչի թեկնածուներն են՝
1. Ռուբեն Նազարեթյան-Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2. Խաչատուր Միքայելյան-«Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
3. Էդգար Կիրակոսյան-«Լեոսթանդքոյին» ՖԱ գլխավոր մարզիչ
4. Արա Նիգոյան-«Թիմ ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչ