Բաքուն Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտի 2024թ. վերջին. TRT

Ադրբեջանը շարունակում է ավտո- եւ երկաթուղային ճանապարհների շինարարությունը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, երթուղի, որը կմիավորի նրա արեւմտյան շրջանները Նախիջեւանի էքսկլավի հետ եւ երթուղի կծառայի միջին միջանցքի համար, որը ձգվելու է Չինաստանից մինչեւ Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Կովկաս եւ, վերջապես, Թուրքիա, գրել է TRT World-ը։

Ղարաբաղյան պատերազմից հետո, 2020թ. նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին հռչակագիր Ադրբեջանի եւ Նախիջեւանի արեւելյան շրջանի միջեւ ցամաքային եւ երկաթուղային ճանապարհներ բացելու համաձայնության մասին՝ դրանց միջեւ գտնվող Հայաստանի մի մասով։

Պատերազմից հետո Ադրբեջանը սկսեց ավտո- եւ երկաթուղային ճանապարհների կառուցումը իր տարածքներից մինչեւ Հայաստանի սահման։

Չնայած երկաթուղու եւ ավտոճանապարհի կառուցումը Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական մասում իրականացվում է արագ տեմպերով, Հայաստանը այդ նախագծի ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Հայաստանի հետ համաձայնության բացակայության պայմաններում Ադրբեջանն աշխատում է նաեւ այլընտրանքային այլ երթուղիների ուղղությամբ։

Ադրբեջանը համաձայնություն է կնքել Իրանի կառավարության հետ ավտո- եւ երկաթուղային ճանապարհների կառուցման մասին, որոնք երկիրը Նախիջեւանի հետ կկապեն Իրանի միջով, քանի որ Իրանի տարածքը հեռու չէ եւ գտնվում է արդեն առաջարկված միջանցքի հարավում։

Երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերով, կամուրջները ավտո- եւ երկաթուղային ճանապարհների համար կկառուցվեն Արաքս գետի վրայով, գետ, որը հոսում է չորս երկրների տարածքով՝ ապահովելով տրանսպորտային փոխադրումներ դեպի Նախիջեւան Իրանով։

Եթե Հայաստանի հետ համաձայնությունը ձեռք բերվի, Ադրբեջանը դեպի Նախիջեւան տանող երկու տրանսպորտային այլընտրանք կունենա՝ կամ Հայաստանով, կամ Իրանով։

Ականների եւ տեղանքի բարդության պատճառով գծի ավարտումն սպասվում է 2024թ. վերջին։

Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության կողմից համակարգվող շինարարությունն իրականացնում են թուրքական ընկերությունները։

Ճանպարհը, որի որոշ տեղամասեր երթեւեկության չորս գիծ ունեն, իսկ մյուսները՝ վեց, ներառում է 58 ստորգետնյա անցում, 27 կամուրջ եւ երեք թունել։

«Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ ճանապարհի շինարարությունն արդեն ավարտվել է ավելի քան 80 տոկոսով։

Թուրքիան եւ Ադրբեջանը նաեւ երկաթուղային նախագիծ ունեն, որը կմիացնի թուրքական Կարս քաղաքը Նախիջեւանի հետ։ Նախագծի իրականացումը, որի մրցույթը իրականացվել է, կսկսվի տարվա ընթացքում։

Այս նախագծերի ավարտին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կստեղծվի նոր տրանսպորտային հաղորդակցություն։ Կապահովվի անխափան ավտո-եւ երկաթուղային կապ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ Ադրբեջանի տարածքով։

Տեսանյութեր

Լրահոս