Նա Ճապոնիա է ժամանել Մեծ յոթնյակի երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման համար։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Մենք բոլորին տեղեկացրել ենք և փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ընդգծեց Անանյանը։
ԱՄՆ-ն Չինաստանին հայտնել է, որ պատժամիջոցները չեն խանգարում երրորդ երկրում կողմերի հանդիպմանը, սակայն ըստ աղբյուրների՝ քանի դեռ պատժամիջոցները գործում են, Պեկինը նման հանդիպման չի համաձայնի:
Ապրիլի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկացրեց, որ ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի. նրանցից 7-ն ընտրվել է 10 կողմ, 0 դեմ ձայներով:
Գերմանիայի Ռատինգեն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատողներ:
Պարզվել է, որ թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել։
Նրա գլխավորությամբ «Ուրարտու»-ն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:
հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի կողմից թռիչքների վերականգնման առնչությամբ ասել է, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նա նաև նշել է, որ Վրաստանի քաղաքացիները ՌԴ-ից Վրաստան են գալիս այլ երկրի միջոցով, օրինակ` Հայաստանի, ինչը ծախսերն ավելացնում է․
«ՀՀ իշխանությունները մի փոքր փոխեցին իրենց մոտեցումը, քանի որ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, և «կուլ գնալը» այս գործընթացում կարող է շատ վտանգավոր լինել։ Թուրքիան, իմ կարծիքով՝ ներկայումս միտումնավոր տապալում է հայ-թուրքական գործընթացը, քանի որ պատրաստ չէ քայլերի, կարգավորման, և այս հուշարձանի պատմությունն ընդամենն առիթ է»,- ասաց Նադեին-Ռաևսկին։
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարում են բնականոն կյանքը։ Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին […]
Լիբրետոյի հիմքում կատակերգությունների մեծ վարպետ Էժեն Սկրիբի «Ըմպելիք» ոդևիլն է:
Այսօր ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական սադրանքին, երբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ժամ շարունակ հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել, ապա ուղիղ հեռարձակմամբ կոչ է արել ներկաներին, ենթադրվում է՝ նաև հանրությանը, հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ: Եվ հենց ինքն էլ ընդգծել է, որ «վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն՝ ավելի հաճախ, տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին»:
Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։
Այս օրերին Մեծ Բրիտանիան հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը, որում Վրաստանը ներկայացնում է թբիլիսահայ երգչուհի Իռու Խեչանովան։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 9-ին և կավարտվի մայիսի 13-ին, Վրաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա վաղը՝ մայիսի 11-ին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի միջազգային մրցաշարի վերջին տուրում 4 պարտիա ավարտվեց ոչ-ոքի, միայն Արթուր Դավթյանը հաղթանակ տոնեց:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կազմում Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու։ Այսինքն՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար ու տարբեր առիթներով կրկնում է, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցեն արցախցիները, բայց դրսում միջազգային հարթակներում և հարցազրույցներում, ըստ էության, ընդունում է թշնամու պնդած խոսքն ի գիտություն։
Սերժ Սարգսյանը մակագրում է «Բանակցային առաջնագծում» գիրքըՍերժ Սարգսյանը մակագրում է «Բանակցային առաջնագծում» գիրքը
Թագավորությունը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թվականի հունվարին:
CNN-ի աղբյուրները հաղորդել էին, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է մեծ հեռահարության և ցածր տեսանելիության Storm Shadow թևավոր հրթիռներ:
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասաց, որ քննարկումներն ընթանում են բոլոր որոշումներ կայացնողների հետ։
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցները վաղը՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնելու են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը:
Մայիսի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: