Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով․ Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է,
«Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարում են բնականոն կյանքը։
Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։
Այսօր` 2023թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինված ուժերը զինված հարձակումներ են գործել այդ տարածքներից՝ ՀՀ գյուղերի հարևանությամբ, որտեղ ապօրինաբար տեղակայվել ու անօրինական ամրացման աշխատանքներ են իրականացրել։ Այս հանցավոր արարքների հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ գյուղերը պաշտպանող ՀՀ զինծառայողներ»:
Ադրբեջանական զինված հանցագործների արարքները ապացույցներով ենք հիմնավորել: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի այս տարածքում անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից են նաև կրակում մեր գյուղերի հարևանությամբ, վիրավորում պատճառում մեր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր գյուղերն ու քաղաքները:
Խնդրեմ` հիմնավորումները փաստերով:
Posted by Arman Tatoyan on Thursday, May 11, 2023