Բաժիններ՝

«Ուրարտու»-ն երկարաձգեց պայմանագիրը Դմիտրի Գունկոյի հետ

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2026 թվականը:

«Պայմանագրի կետերում փոփոխություն չի եղել, միայն երկարաձգել ենք այն: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուրարտու» ակումբի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը:

Դմիտրի Գունկոն, անդրադառնալով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում իր աշխատանքին, շեշտեց, որ հայկական ակումբների շարքում այս թիմն առանձնանում է փոխադարձ վստահության մթնոլորտով, հայ ֆուտբոլիստներին աճելու հնարավորություն տվող ունեցած ենթակառուցվածքներով։

Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ «Ուրարտու»-ն գլխավորելուց առաջ Գունկոն «Արարատ Արմենիա»-ի գլխավոր մարզիչն էր․ այդ պաշտոնը նա ստանձնել էր 2021 թվականին։

2022 թվականի հունիսի 27-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի ունեցավ Դմիտրի Գունկոյի պաշտոնական շնորհանդեսը: Նրա գլխավորությամբ «Ուրարտու»-ն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031