Փաշինյանը հաղթահարեց իր աղքատությունը, իսկ ժողովրդի՞նը
Փաշինյանը և իր շրջապատը աղքատությունը հաղթահարել են ոչ միայն իրենց գլուխներում, այլև նախևառաջ՝ կենցաղի մեջ։ Այն շռայլ ծախսերը, որ իրեն թույլ է տալիս այս վարչախումբը, ինչպես հենց իրենք էին սիրում ասել, կարող էին ուղղվել պետական կարիքներին, հատկապես հետպատերազմյան շրջանում։ Բայց ոչ, Փաշինյանի և յուր թիմի համար անձնական հարմարավետությունը գերակա է ամեն ինչի նկատմամբ։
Ժամանակին աղքատությունը հաղթահարելու խոստումներ տված Փաշինյանը պետբյուջեի միջոցների հետ վարվում է այնպիսի անհոգությամբ, ասես ոչ հազարավոր արցախցի փախստականներ կան, ոչ ծայրահեղ աղքատություն, ոչ էլ բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ։ Սա այն Փաշինյանն է, որը 2 միլիոն դոլար ծախսեց սեփական ամառանոցը նորոգելու, կես միլիոն դոլար էլ՝ ծառայողական մեքենաները թարմացնելու համար։ Սա այն նույն Փաշինյանն է, որը Նահանգներ թռչելու համար միայն 350 հազար դոլարի օդանավի ծախս արեց, ևս քառորդ միլիոն դոլար՝ կառավարական ինքնաթիռը ներկելու և թարմացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում