
Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը: Հրաբխից 2 կմ շառավղի վրա գտնվող մարդկանց հորդորել են զգուշանալ պիրոկլաստիկ հոսքերից և թափվող քարերից: Այս մասին հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Ժայթքումը տեղի է ունեցել Սյովա խառնարանում տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:52-ին: Ըստ Կագոսիմայի օդերևութաբանական գրասենյակի՝ հրաբուխն արտանետել է մոխրի և ծխի սյուներ՝ մոտ 1 կմ բարձրությամբ:
Գործակալությունը նշում է, որ Սյովա խառնարանը հատկապես ակտիվ էր 2006-2018 թթ.-ին: