Բաժիններ՝

Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը հայտ են ներկայացրել Մունդիալ-2030-ը հյուրընկալելու համար

Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնող երկրները շատանում են:

Մունդիալ-2030 հյուրընկալելու հայտ են ներկայացրել Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը: 2030 թվականին կտոնվի աշխարհի առաջնության 100-ամյակը, և կազմակերպիչները հայտարարել են ֆուտբոլային տոնն առանձնահատուկ դարձնելու իրենց նպատակների մասին:

Մինչ այս աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու ցանկություն էին հայտնել Մարոկկոն, Իսպանիան, Պորտուգալիան, Ուկրաինան, Կոլումբիան, էկվադորը, Պերուն:

Աշխարհի 2030 թվականի առաջնության անցկացման վայրը կընտրվի 2024 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս