Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Արցախի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մտավախություններ ունի, որ 2025 թվականին արցախահայերի համար նախատեսված 1-2 ծրագիրն էլ ՀՀ իշխանությունը կդադարեցնի, որի արդյունքում՝ արցախահայերի մեծ մասն իր գոյությունը պահելու համար կլքի Հայաստանը։
«Մի մոռացիր՝ ինչպես էիր խոնարհվում աջիս վրա»,-այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով Սրբազան շարժման հերթական օրը, ասաց Բագրատ սրբազանը, անդրադառնալով Արամ Զավենի Սարգսյանի մեկնաբանություններին իր հասցեին։
«Ես մեր ժողովրդին համախմբում եմ մաղթում՝ ինքներս մեզ վրա հույս դնելու գիտակցություն, խաղաղություն, տոկունություն և անպայման հավատ, իսկ դա ես ունեմ, որ մենք մեզանով համախմբված՝ ամեն ինչ անելու ենք և առաջընթաց ունենանք»։
2023 թվականն Արցախի, Հայաստանի ու հայ ազգի համար բացասական առումով շրջադարձային դարձավ։ Ավելի քան 9 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին 24-ժամյա ռազմական գործողություններով, ըստ էության, ցեղասպանություն իրագործեց արցախահայության նկատմամբ, պարտադրելով տեղահանվել հայրենի երկրից, պապերի կառուցած քաղաքներից ու շեներից։