Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժը տապալել են պետական կառավարումը։ Տապալումն այս պարագայում նույնիսկ շատ մեղմ է ասված՝ անասելի աղետներ են բերել։ Այդ աղետների մասին հիմա մոդայիկ չէ խոսելը, մոդայիկն իշխանությունների համար դարձել է խաղաղության մասին խոսելը։ Բայց դա չի նշանակում, թե աղետները մոռացվել են։ Դրանք նույնիսկ տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո անհնարին է լինելու մոռացության տալ։
Հայաստանում տնտեսական թռիչքային աճի պայմաններում մեր հայրենակիցները կանգնած են ֆինանսական ծանր պայմանների առջև: Ամանորին ընդամենը ժամեր են մնացել, շատ քաղաքացիներ, սակայն, դեռևս առանձնապես չեն պատրաստվել տոներին՝ գումար չունենալու պատճառով:
3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Սա ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դիտարկումն է։
Վերջին 3 ամսում դրամը տարբեր արժույթների նկատմամբ արժևորվել է 15-20 տոկոսով։ Այդքանով ներմուծումներն էժանացել են, բայց նույնիսկ դա չի կասեցնում գնաճը։ Պատճառներից մեկն էլ մրցակցային թույլ միջավայրն է։ Ինչքան էլ մրցակցության պաշտպանության մարմինը փորձի արդարացումներ գտնել, միևնույն է, այն ի վիճակի չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել։ Շատ հաճախ Հանձնաժողովը զբաղված է թանկացումներն արդարացնելով ու հիմնավորումներ փնտրելով, քան հակամրցակցային դրսևորումները կասեցնելով։