«Ակնկալվում է, որ 2024 թվականը Հարավային Կովկասի համար վճռորոշ տարի է լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի եվրոպագետ, ռեգիոնալ հարցերով վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Գործակալությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում «օգնել է կանխել Ուկրաինայում միջուկային վթարը»՝ չհստակեցնելով, թե խոսքը ինչի մասին է։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ սահմանապահները Լարեկ կղզու շրջակայքում պարեկության ժամանակ հայտնաբերել են կասկածելի մոտորանավակ, որում եղել են նախկինում ծովահենությամբ զբաղված երկու իրանցիներ։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է զենք։
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ինքնակամ ներկայացել նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով 2013 թվականից հետախուզվող 41-ամյա տղամարդը:
Նախարարը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջապես կա լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցող ընկերություն, որը 25 նոր էլեկտրամոբիլներով է աշխատում:
Ռոբերտ Խաչատրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար էր նշանակվել 2022 թվականի ապրիլի 27-ին։
Թե ինչո՞ւ են գնացել այս գումարներ, ովքե՞ր են դրանք հանել և ի՞նչ նպատակներով, այլ հարց է։ Բայց փաստ է, որ Հայաստանից տեղի է ունենում ֆինանսական միջոցների ակտիվ արտահոսք։ Եվ դա ամենևին էլ միայն առևտրային նպատակով կատարվող փոխանցումներին չի վերաբերում։ Ակտիվացել են նաև ոչ առևտրային արտահոսքերը, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց գումարները Հայաստանից դուրս են բերում։
Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝ ավելի քան 88մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։
Ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին նախատեսում է ստեղծել ոստիկանության գվարդիան, ձևավորել մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության ընդունման միջոցով ավելի թիրախային պայքար մղել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախարարության 2024 թվականի ծրագրերին։
Հյուսիս-հարավի մասով մյուս ուրախալի նորությունն այն է, որ ճանապարհի հարավային հատվածում վերջապես գործընթաց են սկսել․ մրցույթի արդյունքում Քաջարանից Ագարակ տանող 32 կմ հատվածի շինարարության համար կա հաղթող ընկերություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Սանոսյանի խոսքով՝ եթե քաղաքական որոշումները հանգուցալուծում ստանան, ապա կսկսվի ենթակառուցվածքներում առկա թերությունները վերացնելու գործընթացը։
«Այդ մարդկանց մեծ մասն ուներ սոցիալական աջակցության խնդիր, ինչպես նաև՝ հատուկ պարագաների, օրինակ, հաշմանդամության սայլակի։ Կարողացանք 200 ընտանիքի օգնել, մեծամասամբ տրամադրել ենք սննդի և հիգիենայի փաթեթներ, ձմեռային վերմակներ և անկողնային այլ պարագաներ, տաք հագուստ, դեղեր, սայլակ։ Որոշ դեպքերում, երբ մարդկանց ուղիղ հնարավոր չէր օգնել, քանի որ մարզում էին ապրում և չէին կարող գալ, մենք ուղղակի նրանց ֆինանսական աջակցություն ենք տրամադրել»,- նշեց Արմեն Ալավերդյանը։
Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ իր երկիրը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ մեծացրել է տնտեսական ցուցանիշները, որոնք ԵՄ-ին անդամակցության որոշիչ գործոններից են։
Պարզվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի սպանության հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորն իր հետ նույն պատժախցում գտնվող Ա.Յ.-ին, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր հորը սպանելու համար, պարբերաբար, տևական ժամանակ ենթարկել է բռնության:
Թուրքական լիրան շարունակում է աննախադեպ արժեզրկվել. այսօր մեկ դոլարը հասել է 29.50 լիրայի, եվրոն՝ 32.70։ Ըստ Bloomberg-ի, դա տեղի է ունեցել նվազագույն աշխատավարձը 49 տոկոսով բարձրացնելու կառավարության որոշումից հետո, որն, ըստ մասնագետների, է’լ ավելի կխթանի գնաճը։ Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարում թուրքական լիրան դոլարի համեմատ արժեզրկվել է 36.5 տոկոսով՝ դառնալով աշխարհում երկրորդ ամենավատ ցուցանիշն արձանագրած […]
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2023 թվականին իրականացրած սուբվենցիոն ծրագրերով կատարողականը կազմել է 136,7 տոկոս:
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն։
«Էս լռությունն էլ մի տեսակ տարօրինակ է, բայց ինձ թվում է՝ Արցախի հետ կապված է, որ էս շրջանում սենց մի տեսակ հանգիստ են: Իրենց նպատակին հասան՝ հանգստացան: Բայց էլի վերջնական հանգստություն ակնկալել չենք կարող. որ պահին ցանկանան՝ կարող են կրակել: Ադրբեջանցուն չես կարող վստահել»,- 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց գյուղի բնակչուհի Կարինե Միրզոյանը:
Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առընթեր ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հանձնաժողովի կազմը փոխվել է: Հանձնաժողովի անդամների թվում են Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության, հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայության և ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության պետերը:
Դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Le Monde-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Փարիզի կողմից Երևանին «մահաբեր զենքի մատակարարումը ապակայունացնում և խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Հնչել են հարցեր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի և սոցիալական ինտեգրման, սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցման ծրագրի, խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ, որոնց ի պատասխան՝ նախարարի տեղակալները ներկայացրել են այս ուղղությամբ կատարված և նախատեսվող միջոցառումները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով, այսպես կոչված, անկլավների մասին հարցին, հայտարարել է, որ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղը պետք է կամ փոխանակել, կամ տարածքային կարգավորումներ տալ։
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԶՊՄԿ-ն տարածել է նոր կորպորատիվ հոլովակը
Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր:
Վրաստանի մաքսային անցակետերը ոչ աշխատանքային օրերին կաշխատեն սովորական ռեժիմով, հայտնում է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: