![](/banners/BeFunky-design.jpg)
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թվականի լավագույն մարզիչ
![](https://168.am/wp-content/uploads/2023/09/picture.thumb-1-2.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր:
Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: