Բաժիններ՝

Կա վարչական լուրջ դիմադրություն «Հայոց պատմություն» դասագրքի տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը․ «Բնօրրան»

«Բնօրրան» ՀԿ-ն, արձագանքելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության լայն շրջանակներում առաջացած մտահոգություններին, մանկավարժների, մեթոդաբանների խորհրդակցություն է հրավիրել։ «Բնօրրան» ՀԿ-ից հայտնում են, որ հրավերին արձագանքել են բազմաթիվ ուսուցիչներ, մեթոդաբաններ, գիտնականներ, պատմագետներ, ինչպես նաև ՀՀ Փաստաբանական պալատը (4 փաստաբաններ): Միևնույն ժամանակ «Բնօրրան» ՀԿ-ն հայտարարել էր «բաց դռների» քաղաքականություն՝ այլ շահագրգիռ կառույցների և անհատների հյուրընկալելու պատրաստակամությամբ։

«Բնօրրան» ՀԿ-ն խորհրդակցությանը չի հրավիրել դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին, քանզի միջոցառման նպատակը դասագրքի կիրառման փորձին ծանոթանալն էր։ Սակայն հեղինակը հրավիրված է եղել կազմակերպության կողմից նոյեմբերի 30-ին նախաձեռնված գիտնականների հանդիպմանը։

«Բնօրրան» ՀԿ-ից նշում են, որ խորհրդակցությանը մասնակցել ցանկացող շատ մասնագետների ներկայությունը հնարավոր չի եղել ապահովվել վարչական տարբեր համակարգերի կողմից կիրառված հնարավոր ճնշումների պատճառով։

Խորհրդակցությունը բանախոսել են Վահրամ Սողոմոնյանը («Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն), Արթուր Խալաթյանը («Գիտսերունդ» ծրագրի գլխավոր հետազոտող), Միքայել Բադալյանը (ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Հայկ Դեմոյանը (պատմական գիտությունների դոկտոր), Սամվել Պողոսյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Զոհրաբ Գևորգյանը (պատմական գիտությունների թեկնածու), Մանյա Նաջարյանը («Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ), մի շարք ուսուցիչներ՝ ներկայացնելով դասագրքի մեթոդաբանության առանձնահատկությունները, տեսական և դիդակտիկ նյութի խնդիրները, ինչպես նաև աշակերտների շրջանում դասագրքի գործնական կիրառման հետ կապված փորձը։

Խորհրդակցության ընթացքում մեթոդաբան մասնագետների կողմից ներկայացվել է ժամանակակից համաշխարհային առաջատար փորձը, մոտեցումները, կուտակված և կիրառվող գիտելիքը դասագրքերի ստեղծման, նյութի ընտրության ու օգտագործման, դասավանդման, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև առաջատար երկրներում ձեռնարկների կիրառման վերաբերյալ, որոնք կազմվում են տասնյակ նեղ մասնագետներից բաղկացած խմբերի կողմից ։

Սակայն ՀՀ-ում առկա մեթոդաբան ու մասնագիտական ոլորտին տիրապետող ուժերը ներգրավված չեն եղել դասագրքի ստեղծման աշխատանքների մեջ: Խորհրդակցությանը նշվել է նաև, որ «Դասագիրք» հասկացությունը ներկայումս փոխակերպվում է և նյութի ընտրության, կառուցման հարցում պահանջվում է ժամանակակից մոտեցումներ և տեխնոլոգիական արդի լուծումներ:

Ուսուցիչների կողմից ներկայացվել են դասագրքի կիրառման հետ կապված դասապրոցեսին ի հայտ եկած տարաբնույթ խնդիրները, որոնք պայմանավորված էին առկա սխալների, թեմաների ոչ օրինաչափ դասավորվածության, ուղղորդված հարցադրումների, ինչպես նաև աշակերտների կողմից դասագրքի սխալների բացահայտման, տեսական նյութի ընկալման և յուրացման բարդությունների հետ։

Իսկ գիտական բնույթի գրեթե բոլոր նշված դրույթները կապված էին արդեն իսկ նոյեմբերի 30-ին մասնագիտական հանդիպման ընթացքում գիտնականների կողմից հնչեցված խնդիրների հետ։

Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն իր ելույթում նշել է, որ մեթոդաբանական առումով դասագիրքը անթերի է, սակայն այդ տեսակետը որևէ մասնակից չի կիսել։

Դասագրքի ստեղծման կարգի, գործընթացների հետ կապված իրավական անհամապատասխանությունների մասով մտահոգություններ են հնչեցվել փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից։

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ մանկավարժների, մեթոդաբանների խորհրդակցության արդյունքում ձևավորված դիրքորոշումը.

«Դասագիրքն ունի գիտական, մեթոդաբանական, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի համալիր խնդիրներ, որոնք ուսուցիչների շրջանում ստեղծել են դասավանդման լրացուցիչ դժվարություններ և խաթարում են ուսուցման բնականոն ընթացքը, իսկ սովորողների շրջանում հանգեցնում տեսական նյութի ընկալման, յուրացման և վերարտադրման խնդիրների։

Շահագրգիռ բանախոսների, վարչական մարմինների կողմից ներկայացված ժամանակի սակավության, միջոցների անբավարարության, նոր մոտեցումների «պիլոտային» կիրառման պատճառաբանությունները հնարավոր չէ ընդունել որպես հիմնավորում կամ արդարացում։

Դասագիրք ստեղծողների կողմից չի կիրառվել դասագրքի ստեղծման և ներդրման առաջատար մեթոդաբանությունը, իսկ կիրառվածը արհեստական նմանեցում (իմիտացիա) է հիշեցնում։

Դասագիրք ստեղծողները ցանկացել են անցում կատարել «ընկալում, յուրացում, վերարտադրում»-ից դեպի «մեթոդի կիրառում, հմտությունների ձևավորում, քննադատական մտածողություն», բայց «նոր գործիքակազմ»-ը չի արտահայտել գիտելիքի փոխանցման հնարավորությունը» և ակնկալվող «նորարարությունը»։

Դասագրքում բացակայում է նպատակադրումը` աճող սերնդի մոտ ձևավորել առանցքային նշանակություն ունեցող որոշակիություն հայ ազգի ծագումնաբանության, ինքնության, գոյաբանության և պետականության հիմնահարցերում, այլ առկա է վարկածային մոտեցում առանցքային նշանակության հարցերում:

Դասագիրքը ստեղծողները, վարչական մարմինների ներկայացուցիչները կանոնակարգի իրավական նյութին, շահերի բախում հասկացությանը, լուծումներին, նախագծերի կառավարման մեթոդներին, բովանդակային նյութի գոյացման և մեթոդաբանական հմտություններին պատշաճ տիրապետելու դեպքում կարող էին խուսափել ստեղծված բազմաբնույթ խորքային խնդիրներից։

Առկա է վարչական լուրջ դիմադրություն դասագրքի տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը և թափանցիկ վերլուծությանը: Մասնագետների ազատության դեմ ոտնձգությունները հանգեցնում են քաղաքացիական ակտիվության անկնման և կտրուկ նվազեցնում նրանց մասնակցությունը հանրօգուտ գործին:

Դիմադրող կառույցների կողմից հարցի քաղաքականացումը, էապես խանգարում է դասագրքի հետ կապված խնդիրների բացահայտմանը և խոչընդոտում է արդյունավետ լուծումներին:

Դասագիրք ստեղծելը լրջագույն աշխատանք է, որը պահանջում է պատասխանատու մոտեցում, հսկայական ռեսուրսներ, համալիր մոտեցումներ և պատասխանատվության անխուսափելիություն՝ բոլոր ներգրավված կողմերի համար։

Մեկ հեղինակի կազմած դասագիրքը անհրաժեշտ խորությամբ չի կարող պարունակել պատմական տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող նեղ մասնագիտական թեմաներ:

Անհրաժեշտ է վերանայել այն կանոնակարգը, որը թույլ է տալիս մեկանձնյա հեղինակել դասագիրք՝ շահերի հնարավոր բախման հնարավորությունը նվազեցնելու նպատակով։

Ուստի՝ դասագրքի շրջանառությունից դուրս հանումը համարում ենք անհրաժեշտություն, իսկ շրջանառության շարունակումը, ի թիվս այլ խնդիրների, համարում ենք գիտական և մասնագիտական հանրության կարծիքների, սովորողների իրավունքների անտեսում, ինչը կհանգեցնի նաև պետական ինստիտուտների նկատմամբ վստահության զգալի նվազեցման»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031