
Լոլիկով, մոցարելայով ու ռեհանով ուտեստ

Բաղադրիչներ՝
- լոլիկ- 2-3 հատ
- մոցարելա պանիր- 6-7 կտոր
- ռեհան
- սխտոր- 2 պճեղ
- ձիթապտղի ձեթ- 3 ճ.գ.
- աղ ու աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խորը պնակի մեջ լցրեք ձիթապտղի ձեթը, աղը, աղացած սև պղպեղը, ճզմած սխտորը:
Մանր կտրատեք ռեհանը, ավելացրեք ձեթի զանգվածին: Խառնեք:
Լոլիկները օղակաձև կտրատեք, շարեք տափակ ու լայն ափսեի վրա:
Լոլիկների վրա քսեք ձեթից, սխտորից ու ռեհանից պատրաստած խառնուրդը:
Մոցարելայի կտորները դրեք լոլիկների վրա, վրան աղացած սև պղպեղ արեք ու մատուցեք: