Բաժիններ՝

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։  Այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Գյոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,46 կմ խորության վրա։

Այս տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում վերոհիշյալ երկրաշարժերից մահացել է ավելի քան 55 հազար մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս