Իսրայելի ոստիկանությունը թուրքական նկարահանող խմբին թույլ չի տվել աշխատել

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաալիքի նկարահանող խումբը փորձել է ուղիղ եթերում լուսաբանել, թե ինչպես է իսրայելական ոստիկանությունը արգելում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացնել հերթական ուրբաթօրյա աղոթքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սակայն Իսրայելի ոստիկանական ուժերը, ապամոնտաժելով ուղիղ հեռարձակման համար նախատեսված նկարահանման սարքերը, թույլ չեն տվել թուրքական նկարահանող խմբին լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները:

Թուրքական մամուլում հիշյալ գործողությունը որակվել է որպես իսրայելական ուժայինների կողմից հերթական միջամտություն լրագրողական աշխատանքին:

Հիշեցնենք, որ Պաղեսիտնի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորւմը հոկտեմբերի 7-ին էր ձեռնարկել լայնամասշտաբ ռազմական գործողություններ իսրայելի նկատմամբ, ինչից հետո էլ արդեն 11 շաբաթ է Իսրայելը չի թույլատրում Երուսաղեմի մահմեդական բնակչությանը ուրբաթօրյա աղոթք իրականացնել Ալ-Աքսա մզկիթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031