Բաժիններ՝

Հայ շախմատիստները պատրաստվում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները պատրաստվում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկին:

Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ին Հայաստանից կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ կանանց պայքարում կլինեն էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը Սամարկանդում կմեկնարկի դեկտեմբերի 26-ին և կեզրափակվի դեկտեմբերի 30-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանն աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս