![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են վարակիչ հիվանդությունների թվի աճի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126829.jpg)
Թուրքիայում նկատվում է վարակների աճ, շտապօգնության բաժանմունք այցելող հիվանդների թիվը կրկնապատկվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է թուրքական «Medyatava» հրատարակությունը։
«Շատ քաղաքների հիվանդանոցներ, հատկապես Ստամբուլում, աշխատում են գերծանրաբեռնվածությամբ: Քաղաքացիները բուժվում են վերին շնչուղիների վարակներից, շտապօգնության ծառայությունները ծանրաբեռնված են, կանչերի 70 տոկոսը գրիպի դեպքեր են։ Պետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վարակաբան Մուստաֆա Դողանի խոսքով՝ վերին շնչուղիների վարակների թվի աճ է գրանցվել, իսկ շտապօգնության բաժանմունք այցելած հիվանդների թիվը կրկնապատկվել է»,-նշել է նա: