
Ժամը 17:30-ի դրությամբ արգելափակումից դուրս է բերվել 42 մեքենա, օգնություն ցուցաբերվել 121 քաղաքացու

Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է՝ հայտնում են փրկարար ծառայությունից:
Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց և 121 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ամենագնացներ և թրթուրավոր տեխնիկա: