![](/banners/BeFunky-design.jpg)
Ձերբակալված նորատուսցի ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել․ ՔԿ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/12232303b685852d9c436eb2f4f5a2baacfb4f.jpg)
ՆԳՆ ջրային պարեկների և ձկնորսների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 26 ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել արգելանքից։ Այս մասի հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նշվում է, որ մեկ անձի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։ Դատարան միջնորդություն է ներայացվել ձկնորսի նկատմամբ կալանքը որպե խափանման միջոց ընտրելու նպատակով:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս և մի քանի գյուղերի ձկնորսների միջև միջադեպ էր տեղի ունեցել Սևանից ձկնորսություն իրականացնելու արգելքի պատճառով։ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր էին նետել: