Որքան ունեցվածք ունի Հնդկաստում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աֆյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։

Աֆյանն արտաքին հարաբերություններում մեծ փորձ ունեցող մասնագետ է, ինչը հասկանալի է դառնում նրա կենսագրականից։

Նա եղել է Իրանի դեսպանության երրորդ քարտուղարը դեռ 2006 թվականին։

Նա միանձնյա սեփականությամբ ունի 3 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, եւ 1 ավտոկայանատեղի։

2019 թվականին Աֆյանը գնել է 2012 թվականի արտադրության Jeep մակնիշի մեքենա։ Դեսպանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 500 ԱՄՆ դոլար։

Նրա տարեկան եկամուտը կուտակվում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացվող աշխատանքի վարձատրությունից, որը կազմում է 5 մլն 765 հազար դրամ, որն ամսական կազմում է գրեթե 480 հազար դրամ։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 867 հազար դրամ»։

Տեսանյութեր

Լրահոս