![](/banners/BeFunky-design.jpg)
Զոի Կոնստանդնուպուլուն Հունաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126513.jpg)
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է Հունաստանի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում ներկայացված «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանդնուպուլուի հետ։
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանցում առկա մարտահրավերները։
Հույն խորհրդարանականն անդրադառնալով իր` որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան կատարած այցին՝ վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին և իր պատրաստակամությունը հայտնել վերոնշյալ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ջանքեր գործադրել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում: