Կանաչ լոբով ու վերմիշելով մինեստրոնե
Բաղադրիչները
- լոլիկ- 3-4 հատ
- կանաչ լոբի- 100 գ
- մանր վերմիշել- 60 գ
- կարտոֆիլ- 2 հատ
- գլուխ սոխ- 1 հատ
- գազար- 1 հատ
- սխտոր- 1-2 պճեղ
- բուսական յուղ
- աղ
- աղացած սև պղպեղ
- արմ մաղադանոս
- ջուր- 800 մլ
Պատրաստման եղանակը
Գազարը մաքրեք, բարակ կիսաօղակների ձևով կտրատեք:
Սոխը մաքրեք, մանր խորանարդաձև կտրատեք:
Կանաչ լոբին մաքրեք, լվացեք, մոտ 3 սմ երկարության մասերի բաժանեք:
Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք, պահեք սառը ջրի տակ, կեղևը հեռացրեք, պտղամիսը մանր խորանարդների ձևով կտրատեք:
Սխտորը մաքրեք, մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսան դրեք կրակին, մեջը լցրեք կտրտած սոխն ու սխտորը: Խառնելով՝ միջին ուժգնության կրակի վրա 2-3 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալն ու փափկելը:
Կարտոֆիլը մաքրեք, միջին չափի խորանարդների ձևով կտրատեք: Կաթսայի մեջ ավելացրեք կտրտած գազարն ու կարտոֆիլը:
Կաթսայի մեջ ավելացրեք կտրտած լոլիկը: Խառնեք կաթսայի պարունակությունն ու 3-4 րոպե պատրաստեք:
Կաթսայի մեջ լցրեք անհրաժեշտ քանակի ջուր ու այն հասցրեք եռման:
Ավելացրեք կանաչ լոբին ու միջին ուժգնության կրակի վրա 5-6 րոպե եփեք:
Ավելացրեք նաև վերմիշելը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք ու 3-4 րոպե էլ պատրաստեք: Մաղադանոսը լվացեք, տերևները մանր կտրատեք ու ավելացրեք ապուրին: Ապուրը եռացրեք ու հանեք կրակի վրայից:
Ապուրը մատուցեք անմիջապես պատրաստ լինելուց հետո: Մատուցելիս վրան կտրտած մաղադանոս լցրեք: