Իգոր Սարուխանովը 7-րդ անգամ ամուսնալուծվել է
Ռուսական էստրադայի հայազգի ներկայացուցիչ, 67-ամյա Իգոր Սարուխանովը 7-րդ անգամ է ամուսնալուծվել։ Հիշեցնենք, որ նա անցյալ տարի ամուսնացել էր դիզայներ Լեսյա Սադովսկայայի հետ։
Իգոր Սարուխանովը խոստովանել է, որ կինը չի կարողացել հանդուրժել իր հյուրախաղային կյանքը և սերտ շփումը երկրպագուհիների հետ։
«Իմ սիրտը կրկին ազատ է։ Ես ուզում եմ կիսվել փոփոխություններով. ես ամուսնացա, բայց դա երկար չտևեց: Գուցե ես սրա համար չեմ ծնվել: Ես ամբողջովին խորասուզված եմ իմ մասնագիտության մեջ, ես մարդ եմ, որն անընդհատ հյուրախաղերի մեջ է, երկրպագուհիները տոմսեր են գնում ինձ հետ հանդիպման համար… Ցանկացած կին դա ցավով է ընկալում»,- ըստ thevoicemag.ru-ի՝ ասել է նա։ասել է Սարուխանովը։
Հիշեցնենք, որ Իգոր Սարուխանովի նախկին կանայք էին՝ կրկեսի արտիստուհի Օլգա Տատարենկոն, հնագետ Նինան, երգչուհի Անժելան, գրող և դիզայներ Լենա Լենսկայան, բալետի պարուհի Եկատերինա Գոլուբևա-Պոլդին, նկարչուհի Տատյանա Կոստիչևան: