Վահագն Խաչատուրյանը Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող և ներպետական գործընթացներն ու զարգացումները
Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող և ներպետական գործընթացների ու զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։
Իր խոսքում նախագահը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։