Բաժիններ՝

26-ամյա Վաչիկ Ս.-ն հայտնաբերվեց Արտաշատում

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա Վաչիկ Ս.-ն, որը նոյեմբերի 27-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս