Բաժիններ՝

Թաիլանդում ավտոբուսը բախվել է ծառին․ կա 14 զոհ, 30-ից ավելի վիրավոր

Թաիլանդի արևմուտքում վաղ առավոտյան ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Դեպքի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ավտոբուսը, որում գտնվում էր 49 մարդ, դուրս է եղել մայրաքաղաք Բանգկոկից և ուղևորվում էր երկրի հարավային Սոնգխլա նահանգ։

Ըստ իշխանությունների՝ ենթադրվում է, որ վարորդը քնել է, սակայն ոստիկանությունը դեռ հետաքննում է վթարի պատճառները։

Ըստ հրապարակման՝ մոտ 35 մարդ տեղի հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031