Բաժիններ՝

Բոլիվիայում ԱՄՆ նախկին դեսպան Մանուել Ռոչային ձերբակալել են հօգուտ Կուբայի լրտեսելու մեղադրանքով

Մայամիում ձերբակալել են Բոլիվիայում ԱՄՆ նախկին դեսպան Մանուել Ռոչային, ով մեղադրվում է հօգուտ Կուբայի լրտեսելու համար: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

73-ամյա ամերիկացի նախկին դիվանագետը ձերբակալվել է դեկտեմբերի 1-ին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անցկացրած երկարատև հետաքննությունից հետո:

Ռոչայի 25-ամյա դիվանագիտական ​գործունեությունը հիմնականում անցել է Հարավային Ամերիկայում:

Սառը պատերազմի տարիներին նա պաշտոնավարել է Կուբայում, որի հետ Միացյալ Նահանգները Ֆիդել Կաստրոյի նախագահության օրոք դիվանագիտական լիակատար հարաբերություններ չի ունեցել:

1997-ից 2000 թվականներին Ռոչան ղեկավարել է ԱՄՆ դեսպանությունն Արգենտինայում, ապա այդ պաշտոնն է ստանձնել Բոլիվիայում:

Թոշակի անցնելուց հետո Ռոչան տեղափոխվել է մասնավոր բիզնեսի ոլորտ և աշխատել է ոսկու արդյունահանմամբ և ածխի արտահանմամբ զբաղվող ընկերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս