
Ավտովթար՝ Երևան-Մեղրի Մ2 մայրուղու վրա. կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 մայրուղու 295-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: