Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային և ՀՀ- ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան։
Հայաստանում քաղաքականություն չկա։
Հայաստանում քաղաքական միտքը մեռել է։
Հայաստանում լուրջ խոսքն ու ասելիքը լսելի չէ։
Հայաստանում ամեն բան անձնավորված է։
Հայաստապում չկա գիտակցություն, որ Նիկոլն ընդամենը գործիք է ու պետք է պայքարել ոչ միայն Նիկոլի, այլ նրա պատվիրատու Արևմուտքի դեմ։
Կարող եք հարցնել ինձ՝ եթե քաղաքականություն չկա, ինչու՞ ես առավոտից երեկո գրում ու խոսում։
Չգիտեմ…բայց ժամանակներն ու բարքերը փոխվում են։
Ամեն ինչ հոսում, ամեն բան փոփոխվում է, ի դժբախտություն ՝ դեպի վատը։
Անամոթությունն ու քաղաքական պոռնկությունն առաջին պլան են մղվում։
Էգոիզմն ու ոչխարի հոտին հատուկ միայն ստամոքսով գոյատեւելու բնազդը կերել է մեզ ներսից։
Արցախը հայաթափվել է, բայց Երևանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից։
Բաքվի բանտերում հայեր են դատվում, իսկ Երևանն ու ողջ Հայաստանն ամանորյա տոնակատարության է պատրաստվում։
Հիշողություններս ու բանականությունը կորցրել ենք ու ավելի նմանվել անասունի։
Չենք գիտակցում էլեմենտար բաներ։
Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային և ՀՀ- ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով։
Արևմուտքը կունենա իր երազանքի ՀՀ ԱԺ-ն՝ Նիկոլ և արևմտամոլ, քաղաքական տրանսգենդերիզմի և գոլուբոյների պաշտպան հակառուսներ։
Թուրքական լափի պակաս հաստատ չի լինի, կվայելեք հավեսով ու կերջանկանաք «ղարաբաղյան կլանի» Բաքվի ու Երևանի բանտերում հայտնվելու փաստից, այ թշնամուն ծախված նեոբոլշևիկներ։
Ու սա կլինի դե յուրե Երրորդ Հանրապետության վերջը։
Երևի մենք սրան արժանի ենք..․մենք՝ բոլորս։
Երանի գնացածներին, որ Արցախի կորուստը, գաղթական դառնալն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան»։