
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Դատարանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառեց գրավ և վարչական հսկողություն։
Ես ինքս դժգոհ եմ այս որոշումից, որովհետև ճիշտ է` պահման պայմանների փոփոխություն եղավ, սակայն այս գործի տրամաբանության շրջանակներում սա անընկալելի ու անընդունելի է:
Խաչատուրովը 8-9 ամիս է` ինչ կալանավայրում է` օդից իջեցված քրեական գործով:
Այս ամիսների ընթացքում հաճախակի այցելել եմ, երկար խոսել ենք, վերլուծել իրավիճակն ամենատարբեր ռակուրսներից:
Ամենաքիչն ինչն իրեն հետաքրքրում էր` իր անձնական ազատությունն էր:
Չափազանց վատ ապրումների մեջ էր սեպտեմբերյան ողբերգության օրերին, որովհետև իր ընկերները կռվում էին, զոհվում, գերեվարվում, իսկ ինքը` ճաղերի հետևում էր:
Ինչևէ, սրանով խափանման միջոցի փոփոխություն եղավ, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են, իսկ թե առաջիկայում ինչ նոր անակնկալներ կլինեն` դեռ պարզ չէ. իշխանության անբարոյական վարքը հաշվի առնելով, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»: