ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում

Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով և հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջև երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է համագործակցության շոշափելի ներուժ. դրանք են հատկապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և զբոսաշրջության բնագավառները։

Ըստ աղբյուրի՝ նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ կառավարության կողմից տրվող առաջնահերթությունը՝ նախարար Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այս ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել առաջարկությունները և դրանք քննարկել քաղաքական խորհրդակցությունների ձևաչափով, որոնց արդյունքներով նաև հնարավոր կլինի Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել համապատասխան իրավապայմանագրային բազա։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս