Բաժիններ՝

Իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր Իսրայել է ժամանել՝ նպատակ ունենալով երկարաձգել Իսրայելի և Համասի միջև հրադադարը, սակայն մարտերի վերսկսումից րոպեներ անց ինքնաթիռով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մասնակցել է արաբական երկրների հետ կլիմայի փոփոխության և Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ քննարկումներին:

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը երեկ Սկոպյեում հայտարարել է, որ Իսրայելի խոցելիության արմատը կայանում է նրանում, որ Պաղեստին պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը չի կատարվում։

ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է ԱՄԷ-ին և ՄԱԿ-ին, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին թույլ են տվել մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին այն ժամանակ, երբ մարտեր են ընթանում Գազայի հատվածում։

The New York Times-ը գրում է, որ Իսրայելի դեմ պատերազմ սկսելու ՀԱՄԱՍ-ի պլանը հայտնի էր մեկ տարի առաջ:
««Երիքովի պատը» կոչվող փաստաթուղթը հայտնվել է իսրայելական հետախուզության ուշադրության կենտրոնում մեկ տարի առաջ, որտեղ նկարագրված է երկրի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման սցենարը»,- գրում է թերթը։

Պաղեստինյան «Իսլամական Ջիհադը» ստանձնել է Իսրայելի քաղաքները գնդակոծելու պատասխանատվությունը

Հրադադարից հետո 6 օրվա ընթացքում Եգիպտոսից Գազա է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 1100 մեքենա։

Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղիրին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալմանի հետ։ Բաղերին ասել է, որ Իրանը պատրաստ է ամրապնդել ռազմական հարաբերությունները երկու երկրների միջև։

ՀԱՄԱՍ-ը Բլինքենին մեղադրել է Գազայում Իսրայելի գործողություններին կանաչ լույս տալու մեջ:

«Հայկական ալիք» տելեգրամային ալիք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս