
Ռոնալդուին դատի են տվել․ պահանջում են 1 մլրդ դոլար

Մի խումբ ներդրողներ դատական հայց են ներկայացրել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ պահանջելով ավելի քան 1 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել աշխարհի խոշորագույն կրիպտո արժույթի՝ Binance-ի գովազդի համար։
Նրանք պնդում են, որ Binance-ի գովազդը «խաբուսիկ է և անօրինական»:
Ըստ ներդրողների՝ Binance-ի համագործակցությունը Ռոնալդուի մակարդակի աստղի հետ հանգեցրել է նրան, որ իրենք խոշոր ներդրումներ են կատարել և մեծ կորուստներ են կրել։