Բաժիններ՝

Պակիստանում ահաբեկչության հետևանքով կա 2 զոհ, 10 վիրավոր

Պակիստանի հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվայի նահանգում ահաբեկչության հետևանքով 2 մարդ է զոհվել, 10 մարդ, այդ թվում՝ 3 զինվոր, վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել Բաննուի շրջանում։ Զոհերը քաղաքացիական անձինք են։ Պայթուցիկներով մոտոցիկլետի վրա գտնվող մահապարտ ահաբեկիչը մխրճվել է անվտանգության ուժերի ավտոշարասյան մեջ և պայթեցրել իրեն։

Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թեհրիկ ի Թալիբան Պակիստան» (ԹԹՊ, «Թալիբան» շարժման պակիստանյան բջիջը) խմբավորումը։ Ահաբեկչություն իրականացնողը եղել է աֆղանստանցի։

Նոյեմբերի 26-ին Պակիստանի անվտանգության ուժերը ԹԹՊ-ի 8 զինյալի էին ոչնչացրել Խայբեր Փախտունխվայի նահանգում:

Խայբեր Փախտունխվայի Հյուսիսային և Հարավային Վազիրիստան շրջաններում՝ Աֆղանստանի հետ սահմանին, արմատական ​​խմբավորումները ձգտում են ստեղծել, այսպես կոչված, Վազիրիստանի Իսլամական Պետություն: Այս բարձրլեռնային տարածաշրջանը համարվում է Պակիստանի թեժ կետերից մեկը՝ Ալ Քաիդայի զինյալների, ԹԹՊ-ի և այնտեղ գործող այլ ծայրահեղական խմբավորումների ակտիվացման պատճառով:

Dawn-ը նշում է, որ վերջին ամիսներին Պակիստանում ահաբեկչության մակարդակն աճել է, հատկապես այն բանից հետո, երբ 2022 թ․-ին ԹԹՊ-ն չեղարկել է կառավարության հետ իր հրադադարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս