Ամենավտանգավոր գաղտնաբառերը, որ մարդիկ շարունակում են օգտագործել 2023-ին
NordPass ընկերությունը հրապարակել է 20 ամենատարածված գաղտնաբառերի ցանկը, որոնք օգտատերերը շարունակում են օգտագործել 2023-ին։ Այս բոլոր գաղտնաբառերը չափազանց հեշտ է կոտրել և դրանք որևէ կերպ չեն ապահովում ձեր օգտահաշիվների անվտանգությունը։
Ցուցակը կազմել են NordPass-ի ծրագրավորողները տեղեկատվական անվտանգության հետազոտողների հետ միասին։
Ահա 20 ամենավտանգավոր գաղտնաբառերը.
1. 123456: Օգտագործվել է 4,524,867 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը` 1 վայրկյան,
2. admin: Օգտագործվել է 4,008,850 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ վայրկյան,
3. 12345678: Օգտագործվել է 1,371,152 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
4. 123456789: Օգտագործվել է 1,213,047 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
5. 1234: Օգտագործվել է 969,811 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
6. 12345: Օգտագործվել է 728,414 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
7. password: Օգտագործվել է 710,321 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
8. 123: Օգտագործվել է 528,086 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
9. Aa123456: Օգտագործվել է 319,725 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
10. 1234567890: Օգտագործվել է 302,709 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
11. 1234567: Օգտագործվել է 234,187 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
12. 123123: Օգտագործվել է 224,261 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
13. 111111: Օգտագործվել է 191,392 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
14 Password: Օգտագործվել է 177,725 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
15. 12345678910: Օգտագործվել է 172,502 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
16. 000000: Օգտագործվել է 168,653 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
17. ****: Օգտագործվել է 152,497 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
18. user: Օգտագործվել է 146,233 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
19. admin123: Օգտագործվել է 159,497 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 11 վայրկյան,
20. UNKNOWN: Օգտագործվել է 240,377 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 17 վայրկյան։
Ինչպես կարելի է տեսնել այս ցուցակում, գրեթե բոլոր գաղտնաբառերը, բացառությամբ երկուսի, հնարավոր է կոտրել ընդամենը մեկ վայրկյանում: Միայն «admin123» և «UNKNOWN» գաղտնաբառերը կոտրելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում՝ համապատասխանաբար 11 վայրկյան և 17 րոպե:
Սակայն սա ոչ մի կերպ բավարար չէ այս գաղտնաբառերը հուսալի համարելու համար: