
Էդուարդ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ինստագրամյան գրառումով շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին՝ անդրադառնալով Ուելսի թիմի հետ 1:1 հաշվով արդյունքին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի տնսյին խաղում։
Հայաստանի հավաքականը զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։
«Մենք դրսեւորեցինք հաղթանակի հասնելու մեծ ձգտում, սակայն դա բավարար չեղավ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին անվերապահ աջակցության համար։ Մենք պետք է մնանք միասնական, հավատանք մեր ուժերին եւ պատրաստ լինենք հաջորդ հանդիպմանը»,- գրել է Սպերցյանը։
Ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-ին Զագրեբում կհյուրընկալվի Խորվաթիայի հավաքականին, որը դեռ չի ապահովել ուղեգիրը։