
Oդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 12-ին ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-13-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։