Արցախի Հանրապետության պետնախարար Արթուր Հարությունյանի հարցազրույցը` Արցախ TV-ին` ՈՒՂԻՂ
Իրականում, մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք ՀՀ կառավարության հետ, բարձրաձայնում, քննարկում, առաջարկություններ ներկայացնում այն խնդիրների մասով, որոնք որ այս ժամանակահատվածում առաջացել են մեր հայրենակիցների մոտ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց պետնախարար Արթուր Հարությունյանը։
«Հարցերը բազմապիսի են, վերաբերում են բոլոր ոլորտներին՝ սոցիալական, կրթական, տնտեսական եւ մնացած բոլոր ոլորտներում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, փորձում ենք ապահովել կոմունիկացիան մեր հայրենակիցների եւ ՀՀ կառավարության կողմից ավելի արդյունավետ իրականացնելու համար»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք կառավարության պաշտոնյաները ներգրավված են Հայաստանի կառավարությունում գոնե խորհրդատվական աշխատանքներում, Հարությունյանը խուսափողական պատասխան տվեց, ասաց, որ այս պահին որեւէ տեղեկություն չունի այդ առումով:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ հիմնադրամներից ատոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվել պաշտոնյաներին, կամ պետությունը գնել է որոշ պաշտոնյաների գույքը, Հարությունյանը ասաց, որ այդ տեղեկությունները կեղծ են, իրենք անդրադարձել են դրանց եւ հերքել:
«Մենք նույնիսկ հաշվետվություն ենք ներկայացրել, այսինքն չկա որեւէ իրականացված ծախս, որը չի համապատասխանում օրենսդրությանը: Այդ տեղեկությունները շատ հեշտ ստուգվող տեղեկություններ են, ամբողջությամբ դրանք եւ բազաներում պետք է երեւան եւ բանկային հաշիվներում: Մենք նաեւ հորդորել ենք, որ եթե կան նման տեղեկություններ, թող ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգի այդ տեղեկությունը եւ եթե լինի որեւէ խախտում, թող օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա: