Քաղաքացիների մոտ 80 տոկոսը չի վստահում քաղաքական որևէ ուժի. GALLUP International Association

Հայաստանում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության իրականացրած հարցման մասնակիցների մեծամասնությունը դեմ է երկրում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը: Լրագրողներին այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ նշել է 33.7,  և ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ ասել է հարցվածների 14.1 տոկոսը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը միանշանակ կողմ է արտահայտվել հարցվածների 23.3 տոկոսը, դրանք ավելի շուտ անհրաժեշտ է համարել 18.1 տոկոսը: Իսկ ընտրություններին մեծամասնության դեմ լինելն, ըստ Նավասարդյանի, բացատրվում է նրանով, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը չի վստահում Հայաստանում ներկայացված քաղաքական որևէ ուժի:

Կարդացեք նաև

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 15.6 տոկոսը նշել է «ՔՊ», «Հայաստան» դաշինքը նշել է հարցվածների 4.7 տոկոսը, «Հանրային ձայն»-ին՝ 2.5 տոկոսը, «ԲՀԿ»-ին՝ 2.1 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 1.2 տոկոսը»,- մանրամասնեց Արամ Նավասարդյանը:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս