«Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, պետք է հասկանանք՝ գազն ինքնին քաղաքականություն է, անվտանգային հարց է։ Կարծում եմ՝ փոխնախարարը, ով հայտարարել է Ադրբեջանից գազ գնելու մասին, կատարել է հանձնարարություն։ Նպատակն էժան հակառուսական ռևերանսներ անելն է, հաթաթաներ տալը։ Ադրբեջանից գազ գնել նախ այս պահին հնարավոր չէ, բացի դրանից, ուղղակի չի՛ կարելի»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է: