Բաժիններ՝

ԵՄ-ն Հորդանանին ավելի քան 900 մլն եվրոյի օգնություն կտրամադրի

Հորդանանի Թագավոր Աբդալլահ երկրորդի՝ Եվրամիություն կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Հաշիմյան Թագավորությանը 902 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Բրյուսելում հրապարակված ԵՀ-ի կոմյունիկեն:

«ԵՄ-ն Հորդանանի հուսալի բարեկամն ու գործընկերն է, և մեր համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ մշակույթից մինչև ջրային ռեսուրսների կառավարում, փախստականների աջակցությունից մինչև կրթություն: Հենց այդ պատճառով ես ուրախ եմ այսօր հայտարարել, որ մենք կշարունակենք մեր վճռական աջակցությունը Հորդանանի բարեփոխումների գործընթացին և նրա տնտեսության արդիականացմանը»,-փաստաթղթում մեջբերվում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերը:

Միջոցներից 185 մլն եվրոն նախատեսված է երիտասարդների կրթության և տեխնիկական պատրաստվածության բարելավման, Հորդանանի մշակութային ժառանգության հանրահռչակման և զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի ստեղծման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս