ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները զրոյական են, բայց երկխոսությունը պետք է վերսկսվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերսկսման հնարավորությունը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները զրոյական վիճակում են, բայց, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում պետք է վերսկսել երկխոսությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարաբերությունները զրոյի վրա են, ես կասեի՝ նույնիսկ զրոյից ցածր։
Բայց քանի որ և՛ Ամերիկան, և՛ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում համաշխարհային և ռազմավարական կայունության համար, ապա այսպես թե այնպես ժամանակի ընթացքում պետք է վերսկսել այդ խոսակցությունը», – ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Հարցազրույցից մի հատված հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՌԴ-ի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությանը Ռուսաստանն այսօր շեշտակի արձագանքում է:
«Մենք արդեն այլ կերպ ենք խոսում միմյանց հետ, երբ խոսքը վերաբերվում է ներքին գործերին միջամտելուն․.. Հիմա մենք դրան բացարձակապես անհաշտ ենք արձագանքում։
Դա զգացվում է և՛ նախագահի տրամադրվածությունից, և՛ նրա հրամաններից, և՛, իհարկե, այդ ամենը կիրականացվի», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից առաջարկներ է ստացել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վերսկսման վերաբերյալ, ներկայումս դրանք ուսումնասիրվում են: