Բաժիններ՝

Իրանում հայտարարել են դրոնների հարձակումը կանխելու եւ Մոսադի գործակալներին ձերբակալելու մասին

Իրանական Fars գործակալությունը հայտնել է երկրի արևելքում իսրայելական դրոնների կանխված հարձակման և Իրանի և Աֆղանստանի սահմանին երեք «Իսրայելի հետախուզության գործակալների» (Մոսադ) ձերբակալման մասին:

«Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարության եւ «Թալիբանի» համատեղ գործողության ընթացքում երկու երկրների միջեւ լեռնային շրջաններում ձերբակալվել են Մոսադի երեք գործակալներ՝ Իրանի քաղաքացիությամբ… Մոսադի այդ երեք գործակալները ծրագրում էին Աֆղանստանի սահմանից կամիկաձե դրոններ արձակել Իրանի թիրախների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալությունը ճշտում է, որ քննչական միջոցառումներ անցկացնելու համար ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս