Բաժիններ՝

Չհայտարարագրված ոսկյա զարդեր՝ Վրաստանի սահմաններին

Վերջին ամսվա տվյալներով՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն», «Քութայիսի օդանավակայան» և վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» մաքսակետերում, մաքսային ծառայողները չհայտարարագրված ոսկյա զարդերի տեղափոխման դեպքեր են բացահայտել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Չհայտարարգրված ոսկյա զարդերը հայտնաբերվել են ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիների ձեռքի և ուղեբեռի զննության արդյունքում: Չհայտարարագրված ոսկյա զարդերի ընդհանուր քաշը 488,58 գրամ է։

«Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 30 հազար 279 լարի 73 թեթրի։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներին որպես պատիժ տուգանել են 30 հազար 279 լարի 73 թեթրիի չափով, իսկ մեկ օրինախախտի՝ օտարերկրյա քաղաքացու գործի նյութերը հետագա գործողությունների համար հանձնվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը»,- նշված է ֆիննախի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930